Գաղտնիության քաղաքականություն
«INNOVATECS»-ը պարտավորվում է պաշտպանել օգտատերերի անձնական տվյալները և խստորեն հետևում է սույն Գաղտնիության քաղաքականությանը։
Անձնական տվյալների հավաքագրում և մշակում
Կայքից օգտվելիս օգտատերերից կարող ենք հարցնել հետևյալ տվյալները՝
- Անունը
- Էլ. փոստի հասցեն
- Ընկերության անունը
- Հեռախոսահամարը
- Փոստային հասցեն (ֆիզիկական անձանց պատվերների դեպքում)
- Իրավաբանական հասցեն (իրավաբանական անձանց պատվերների դեպքում)
- Պատվերի քանակը
Տվյալները հավաքագրվում են կայքում գրանցման, տեղեկագրերին բաժանորդագրման, փակ բաժիններ մուտք գործելու և «INNOVATECS»-ի միջոցառումներին մասնակցելու դեպքում։
Բացի այդ, կայքն ավտոմատ կերպով հավաքում է վիճակագրական հետևյալ տվյալները՝
- Օգտատիրոջ IP հասցեն
- Զննարկչի տեսակը
- Այցերի քանակը
- Կայք մուտք գործել ուղղորդող աղբյուրը
Նշված տվյալները կիրառվում են այցելությունների վերլուծության, ծառայությունների որակի բարելավման և վիճակագրական հաշվետվությունների կազմման նպատակով։
Անձնական տվյալների օգտագործում
«INNOVATECS»-ը տրամադրված տվյալներն օգտագործում է՝
- Միջոցառումներին գրանցելու համար
- Տեղեկագրերին բաժանորդագրելու համար
- Միջոցառումների հրավերներ ուղարկելու համար
- Ծրագրային ապահովման և փաստաթղթերի ներբեռնումը թույլատրելու համար
- Թարմացումների և նորությունների վերաբերյալ ծանուցումներ ուղարկելու համար
Տվյալներն այլ նպատակներով չեն օգտագործվում և առանց օգտատիրոջ համաձայնության չեն փոխանցվում որևէ երրորդ կողմի՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի։
Տվյալների կառավարում և պաշտպանություն
Օգտատերերը կարող են ստուգել և թարմացնել իրենց անձնական տվյալները։ Մենք ձեռք ենք առել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի տվյալները պաշտպանված լինեն չարտոնված մուտքերի դպքում, չկորչեն, չփոփոխվեն և չբացահայտվեն։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ինտերնետի բնույթը, մենք չենք կարող երաշխավորել տվյալների բացարձակ անվտանգությունը՝ դրանք բաց ցանցերով փոխանցելու դեպքում։
Cookie-ների օգտագործում
Կայքը օգտագործում է cookie-ներ՝ օգտատերերի նախասիրությունների վերլուծության և աշխատանքի արդյունավետության բարելավման նպատակով։ Տվյալները հավաքագրվում են ընդհանրացված ձևով և չեն փոխկապակցվում կոնկրետ օգտատերերի հետ։ Օգտատերերը կարող են անջատել cookie-ները զննարկչի կարգավորումների միջոցով, սակայն դա կարող է սահմանափակել կայքի որոշ անհատականացված գործառույթներ։